Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 բնական միջոց որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել հոդերի ցավերը

Հոդացավերը կարող են լինել ամենատարբեր խնդիրների ախտանշան: Այս կերպ կարող են դրսևորվել ինչպես հոդերի ռևմատիկ հիվանդությունները, այնպես էլ չարորակ, համակարգային, սուր բորբոքային ու էնդոկրին համակարգի հիվանդությույնները: Որոշ դեպքերում հոդացավերը նախազգուշացնում են այլ հիվանդության մասին, իսկ որոշ դեպքերում էլ դրանք լինում են առանձին խնդիր: Սա է պատճառը, որ հոդացավերից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին պարզել դրանց պատճառը:

Այնուամենայնիվ, հոդացավերը կարող են շատ տհաճ խնդիր դառնալ և խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս մեղմել դրանք: Նման դեպքերում կարելի է կիրառել շատ արդյունավետ ու անվնաս բնական միջոցներ, որոնք ավելի հասանելի են քան դեղերը, սակայն իրեց արդյունավետությամբ չեն զիջում վերջիններին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նմանատիպ 6 բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել հոդերի ցավերը:

1-ին բաղադրատոմսը. Ռադիկուլիտի, արթրիտի կամ պարզապես հոդացավերի դեպքում շատ արդյունավետ կարող է լինել կռատուկը: Հարկավոր է թարմ տերևները դնել բորբոքված հատվածին, ծածկել պոլիէթիլենային թաղանթով ու տաք շարֆով, իսկ այնուհետև ամրացնել: Այս կոմպրեսը հարկավոր է թողնել 2-3 ժամ:

2-րդ բաղադրատոմսը. Կեչու թարմ տերևներին ավելացնել եռացող ջուր, սպասել 5-7 վայրկյան, այնուհետև ջուրը քամել, իսկ տերևներն օգտագործել որպես կոմպրես՝ թողնելով մաշկին 30-40 րոպե: Այս պրոցեդուրան շատ արդյունավետ կլինի նաև արթրիտի և օստոեխոնդրոզի դեպքում:

3-րդ բաղադրատոմսը. Մաքուր բամբակյա կտորը թրջել սև բողկի թարմ քամած հյութով, դնել կոմպրեսը ցավոտ հատվածին, այնուհետև ծածկել պոլիէթիլենային թաղանթով ու փաթաթել տաք կտորով: Այս կոմպրեսը հարկավոր է թողնել մաշկին հնարավորինս երկար:

4-րդ բաղադրատոմսը. Քամել ծովաբողկի արմատների հյութը կամ կոտորակիչով արմատները մանրացնել ու խյուս դարձնել, այնուհետև ավելացնել նույն քանակությամբ ջուր, լավ խառնել, քսել բնական մաքուր կտորին ու դնել այն ցավոտ հատվածին: Ծածկել կոմպրեսը պոլիէթիլենային թաղանթով, փաթաթել տաք շարֆով կամ սրբիչով և թողնել 1-1,5 ժամ:

5-րդ բաղադրատոմսը. 2 ճաշի գդալ ուրցը, 2 ճաշի գդալ սրոհունդն ու 1 ճաշի գդալ լորենու ծաղիկները 30-40 րոպե թրմել 200 մլ եռման ջրում, այնուհետև քամել թուրմն ու օգտագործել կոմպրեսների համար: Հարկավոր է բամբակյա կտորը թրջել ստացված թուրմով, դնել այն ցավոտ հատվածին, այնուհետև ծածկել պոլիէթիլենային թաղանթով ու փաթաթել տաք կտորով: Կոմպրեսը կարելի է թողնել ամբողջ գիշեր:

6-րդ բաղադրատոմսը. Հում կարտոֆիլը խոշոր քերիչով մանրացնել, քերուկը հավասար շերտով քսել մաքուր կտորին, դնել կոմպրեսը ցավոտ հատվածին, այնուհետև ծածկել պոլիէթիլենային թաղանթով ու փաթաթել տաք շարֆով:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE