Ինչ կլինի եթե ժամանակին չփոխենք անկողնու սպիտակեղենը սա պետք է իմանան բոլորը

Մեր կյանքի մեկ երրորդ մասը մենք անցկացնում ենք անկողնում: Նյու Յորքի համալսարանի մանրէաբաններից մեկը պատմել է, որ եթե ժամանակին չփոխենք անկողնու սպիտակեղենը, ապա այնտեղ մանրէների մեծ կույտ կգոյանա:

Մարդու օրգանիզմը մեկ տարվա ընթացքում 100 լիտր քրտինք է արտադրում, որի մեծ մասը արտադրվում է այն ժամանակ, երբ մարդը քնած է: Տաք և խոնավ անկողինը նպաստավոր միջավայր է սնկերի բազմացման համար:

Մասնագետները պարզել են, որ միայն բարձի վրա կարող է 16 տեսակի սունկ բազմանալ: Մեր սեփական բակտերիաներից բացի անկողնում կարող են այլ մանրէներ էլ լինել:

Մեկ շաբաթվա ընթացքում այդ մանրէները հասցնում են կուտակվել, ինչը ալերգիկ ֆոնի առաջացման պատճառ կարող է դառնալ: Եթե դուք ալերգիկ եք, ապա վիճակը կարող է բարդանալ:Ձեր առողջությունը խնայելու համար, փոխեք անկողնու սպիտակեղենը շաբաթը մեկ անգամ:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE