Առողջ,գեղեցիկ ու փայլուն մաշկ ունենալու մասին շատերն են երազում,սակայն նման անթերի մաշկ ունենալու համար հարկավոր է նաև բավականաչափ ջանք գործադրել:Հատկապես խնդրահարույց կարող է լինել չոր մաշկը, որը շատ զգայուն է արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանների նկատմամբ և հեշտությամբ է շերտազատվում:Չոր մաշկի դեպքում հարկավոր է անպայման հետևել մաշկի խոնավությանն ու սնուցել այն անհրաժեշտ սննդարար նյութերով, որոնք կօգնեն խուսափել վաղաժամ ծերացումից:
Նման դեպքերում կարելի է կիրառել հատուկ դիմակներ,սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ ու անվնաս լինում ուստի կողմնակի բարդութուններից խուսափելու և ցանկալի արդյունքին հասնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պատրաստի կոսմետիկ միջոցները փոխարինել բնական թարմ դիմակներով:Չոր մաշկի համար լավագույն լուծումը կլինեն բնական բաղադրիչներից պատրաստված խոնավացնող դիմակները,իսկ նման դիմակների թվում ամենաարդյունավետ ու հասանելի միջոցներից են հազարի թերթիկներով պատրաստվող դիմակները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երկուսի բաղադրատոմսը,որոնց շնորհիվ հնարավոր կլինի պահպանել մաշկի թարմ ու առողջ տեսքը և խուսափել մաշկային տարբեր խնդիրներից:1-ին բաղադրատոմսը. Այս դիմակն օգնում է արդյունավետ կերպով խոնավացնել մաշկն ու ազատվել մանր կնճիռներից՝ պահպանելով թարմ ու երիտասարդ տեսքը:
Բաղադրությունը.
- մանր կտրատած հազարի թերթիկներ
- 1 ճաշի գդալ բուսական յուղ
- 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
Օգտագործման եղանակը. Հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել,քսել խառնուրդը մաշկին,թողնել որոշ ժամանակ այնուհետև լվացվել մաքուր ջրով:2-րդ բաղադրատոմսը. Հազարի տերևներով դիմակի այս տարբերակը կօգնի վերականգնել մաշկին առողջ երանգն ու կխոնավացնի այն:
Բաղադրությունը.
- մանր կտրատած հազարի թերթիկներ
- 2 ճաշի գդալ թթվասեր
Օգտագործման եղանակը Հարկավոր է բաղադրիչները խառնել քսել խառնուրդը մաշկին,թողնել որոշ ժամանակ այնուհետև լվացվել մաքուր ջրով: