Ազատվեք այն մտքերից որոնք խանգարում են ձեզ զգալ ձեր ուժերն ու հնարավորությունները և տարին սկսեք նոր լիցքերով ու տրամադրությամբ

Նոր Տարին սարերի հետևում չէ և պետք է պատրաստվել այն պատշաճ կերպով դիմավորելու համար: Խոսքը մթերքներ և հագուստ գնելու մասին չէ, պետք է առաջին հերթին մաքրել մտքերը և ազատվել բացասական մտքերից: Եկել է ժամանակը ամփոփելու անցածը, նպատակներ դնելու և ազատվելու ամեն ավելորդից, որ խանգարում է ապրել։

  • Ազատվեք այն մտքերից, որոնք խանգարում են ձեզ զգալ ձեր ուժերն ու հնարավորությունները։
  • Թողեք մեղքի զգացումը, որը խանգարում է ձեզ անել այն, ինչ ցանկանում եք իրականում։
  • Ազատվեք ձեր վախերից՝ անհայտության նկատմամբ։ Մի քայլ արեք և ձեր առջև կբացվեն նոր հնարավորությունները։
  • Թողեք զղջումները։ «Ինձ միևնույնն է» միտքը անհրաժեշտ է ձեզ երբեմն։
  • Հանգստություն պահպանեք:
  • Ուրիշների հասցեին մեղադրանքներ մի հնչեցրեք: Ինքներդ պատասխանատվություն կրեք ձեր կյանքի համար։
  • Թողեք այն մտքերը, թե ձեզ հետ մի բան այն չէ։ Դուք պետք եք այնպիսին, ինչպիսին կաք։
  • Թողեք այն մտքերը, թե ձեր երազանքները կարևոր չեն։ Միշտ հետևեք ձեր սրտի թելադրանքին։
  • Թողեք ամեն պարտականություն ձեզ վրա վերցնելու սովորությունը։ Առաջին հերթին ձեր մասին մտածեք։
  • Թողեք այն մտքերը, թե բոլորը ավելի երջանիկ են, ավելի հաջողակ, քան դուք։
  • Թողեք այն մտքերը, թե կյանքում ամեն բան պետք է ճշտի և սխալի բաժանել, սև ու սպիտակի։
  • Գնահատեք կյանքի բազմազանությունը։
  • Թողեք ձեր անցյալը։ Ժամանակն է առաջ շարժվելու։
  • Թողեք ամեն բան նախօրոք իմանալու ցանկությունը։ Ամեն բան իր ժամանակին։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE