Հայտնի պայծառատես Նոստրադամուսի անունը հայտնի է բոլորին: Նրա գուշակությունները զարմանալի ճշգրտությամբ կատարվում էին:
- Այո՛, կամքի ուժն ու համբերատարությունը ձեզ կօգնեն հասնել հաջողության: Ականջ դրեք մտերիմների խորհուրդներին և ձեր ներքին ձայնին:
- Այո՛, մոտակա ժամանակներս կկատարվի մի բան, որը ձեզ շատ կուրախացնի: Կարևորը՝ մի կենտրոնացեք մանրուքների վրա և զինվեք համբերությամբ:
- Այո՛, հաջողությունը վազում է ձեր ուղղությամբ: Պարզապես վայելեք, ձեր հաջողակ շրջանը սկսվում է:
- Մի շտապեք, ձեր ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ: Դուք սխալ ուղղությամբ եք գնում, փորձեք նորից վերլուծել ձեր ունեցած ինֆորմացիան:
- Մի փորձեք լուծել մի խնդիր, որը դեռևս չի ծագել: Հանգստացեք և կտրվեք այդ թեմայից, ժամանակը դեռ չի եկել:
- Պետք չէ մարդկանց կուրորեն հավատալ: Ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ձեր հանդեպ չարությամբ են լցված: Աչալուրջ եղեք:
- Դուք կհասնեք ցանկալիին միայն ինչ-որ մեկի օգնությամբ: Մի վարանեք խնդրել մտերիմների օգնությունը:
- Հույսը դրեք ձեր ինտուիցիայի վրա: Ձեզ մոտ ամեն բան կստացվի, սակայն դրա համար դուք պետք է շատ ջանք թափեք:
- Ամենայն հավանականությամբ, այո, ճակատագիրն օգնում է ձեզ: Ցանկալին կլինի ավելի շուտ, քան դուք պատկերացնում եք:
- Դժվար թե: Դուք չափազանց անինքնավստահ եք և ամաչկոտ: Շրջապատող մարդիկ ձեզ կասկածելի և ոչ վստահելի մարդ են համարում:
- Եկել է գործելու ժամանակը, նախաձեռնություն ցուցաբերեք, և ամեն բան կստացվի:
- Երբեմն ամեն բան դասավորվում է ոչ այնպես, ինչպես դուք ուզում էիք: Սակայն հավատացեք, այդպես ձեզ համար շատ ավելի լավ կլինի:
- Մի պահ կանգ առեք և մտածեք՝ արդյոք դուք իսկապես ուզում եք այն, ինչի մասին հարցնում եք: Ձեզ տանջում են կասկածները, ուստի և պատասխանը հստակ չէ:
- Խոչընդոտներն ու դժվարությունները պետք է ամրացնեն ձեր կամքի ուժը: Հավաքվեք և պայքարեք ձեր ուզածի համար մինչև վերջ:
- Այո՛, պատահականություններ չեն լինում: Ձեր նպատակն արդեն նշմարվում է հորիզոնում: Այնպես որ, հավաքվեք և մի վարանեք:
- Դուք լի եք կասկածներով և վախերով: Ազատվեք ողջ բացասականից և բաց եղեք դրականի համար: Միայն այդ պարագայում դուք կկարողանաք հասնել ցանկալիին:
- Հաջողությունը ձեր կողմ է թեքվել: Ձեզնից արդեն ոչինչ այլևս կախված չէ: Համբերեք, երջանկությունն արդեն մոտ է: