Կեքս ելակի մուրաբայով

Բաղադրությունը․

  • Ձու 3 հատ
  • Թթվասեր 15% յուղայնությամբ 50 գ
  • Շաքարավազ 120 գ
  • Ալյուր 200 գ
  • Կարտոֆիլի օսլա 30 գ
  • Բուսական յուղ 4 ճաշի գդալ
  • Ելակի մուրաբա 5-6 ճաշի գդալ
  • Աղ 1 պտղունց

Պատրաստումը՝ Հարել ձվերը մի ամանի մեջ թթվասերով:Ավելացնել շաքարավազ և շարունակել հարել 2-3 րոպե:Մաս-մաս ավելացնել ալյուրը: Ավելացնել փխրեցուցիչ,օսլա և աղ: Ավելացնել բուսական յուղ և խառնել:Խմոր լցնել նախապես յուղած ֆորմայի մեջ և ավելացնել մի փոքր գդալ մուրաբա:Պատառաքաղով տարածել մուրաբան:Թխել 180 աստիճանի տակ ջեռոցում 40 րոպե:Պատրաստի կեքսը թողնել՝սառի,շաղ տալ վրան շաքարի փոշի և բաժանել մասերի: Կարելի է մատուցել թեյի հետ:Բարի ախորժակ:

entertainmentsite.site

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE